Թուրքիայում 2008-2016 թվականներին արգելափակվել է 113.398 կայք
Թուրքիայում 2008-2016 թվականներին Թուրքիայում արգելափակված ինտերներային կայքերի թիվը կազմել է 113.398:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այս մասին հայտարարել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Օյա Օզարսլանը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ մինչև 2013 թվականը երկրում փակված կայքերի թիվը կազմել է 40000՝ նշելով, որ այդ թիվը 3 տարվա ընթացքում եռապատկվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Transparency International»-ը 2018-ի տվյալների հիման վրա հրապարակել էր աշխարհի 180 երկրներում կոռուպցիայի ընկալման սանդղակը։ Այդ ցուցանիշով Թուրքիան 41 միավորով զբաղեցրել էր 78-րդ հորիզոնականը՝ վերջին 5 տարում կորցնելով 9 միավոր: Միավորների կորստի հետևանքով Թուրքիան այս անգամ «մասամբ ազատ»-ից անցել է «ոչ ազատ» երկրների կատեգորիա: