Բաժիններ՝

Կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին սխալմամբ ոսկով ծանրոց է ստացել

Իր կնոջ համար լողազգեստ պատվիրած ֆրանսիացին դրա փոխարեն ստացել է բանդերոլ՝ շուրջ 20 հազար եվրո գումարի ոսկեդրամներով եւ ոսկու ձուլակտորներով: Այդ մասին գրել է Le Point-ը:

Ինչպես հաղորդվում է, ծանրոցը փետրվարի 3-ին հասցրել են 27-ամյա Ժուլիեն Շանիոյին, որը բնակվում է Բրետոնի Վան ավանում: Նա չի զարմացել ծանրոցից, քանի որ սպասում էր կնոջ համար լողազգեստ ստանալուն: Սակայն նրան անհանգստացրել է փաթեթի քաշը, որը ծավալով մեծ չէր, բայց քաշով՝ շատ ծանր էր:

Բացելիս պարզվել է, որ փոստային առաքումը լի է ոսկով՝ լուիդորներ, XX դարի ոսկեդրամներ եւ ոսկու ձուլակտորներ՝ ընդամենը 700 գրամ թանկարժեք մետաղ՝ շուրջ 20 հազար եվրո արժողությամբ: Բրետոնցին ենթադրել է, որ պատճառը լոգիստական սխալն է, եւ ծանրոցը տարել է քաղաքային կոմիսարիատ: Իրավապահների օգնությամբ նրան հաջողվել է պարզել իսկական հասցեատիրոջը եւ հեռախոսով կապվել նրա հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս