 
                        Վրաստանի խորհրդարանը սկսում է Քութայիս տեղափոխվելու գործընթացը
 
                                    Վրաստանի խորհրդարանը սկսում է Քութայիս տեղափոխվելու գործընթացը: Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի ապարատի ղեկավար Դավիթ Ջանիաշվիլին տվյալ խնդրի շուրջ հանդիպել է խորհրդարանի հանձնաժողովների ծառայությունների պետերի հետ:
Հանդիպումից հետո խորհրդարանի՝ հասարական կապերի և տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Մակա Գիգաուրին հայտարարել է, որ խորհրդարանի փոխադրումն իրականացվելու է մի քանի փուլով, որից առաջինում պետք է կատարվեն նյութերի, արխիվների, սարքավորման և այլնի տեղափոխումը: Նա հավելել է, որ նախապես չի կարելի հստակ ասել, թե որքան կտևի տեղափոխման գործընթացը:
Թբիլիսիում խորհրդարանի շենքը դեռ չի հանվել վաճառքի: Սահմանադրության համաձայն՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանը պետք է իր աշխատանքները սկսի Քութայիսում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        