Բաժիններ՝

Հռոմի պապն առաջին անգամ այցելում է Արաբական թերակղզի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 3-ին եռօրյա առաքելական ուղևորության է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ. նա կլինի Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետը, ով այցելել է Արաբական թերակղզի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աբու Դաբի մեկնելուց մեկ ժամ առաջ, Վատիկանում կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ նա ԱՄԷ իր այցն համարել է «կարճ, բայց կարևոր ճամփորդություն»։ Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մեկնում եմ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այդ երկիր եմ ուղևորվում որպես եղբայր, որպեսզի միասին գրենք երկխոսության էջ և միասին անցնենք խաղաղության արահետներով։ Աղոթե՛ք ինձ համար»։

Այցը տեղի կունենա փետրվարի 3-5-ը՝ Աբու Դաբիի թագաժառանգ, Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով։ Այցի ընթացքում Հռոմի պապը կմասնակցի «Մարդկային եղբայրություն» միջազգային միջկրոնական հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728