«Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ». տուրի կենտրոնական հանդիպումը
Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» կփորձի դիմակայել «Մանչեսթեր Սիթիին» «Էնֆիլդում»: Երկու թիմերի համար էլ միավորները անչափ կարևոր են: Գվարդիոլայի սաները պայքարում են առաջնությունում հաղթանակի համար, իսկ Էմերիի թիմը փորձելու է հաստատել իր տեղը լավագույն քառյակում:
«Մանչեսթեր Սիթի»
«Մանչեսթեր Սիթին», որպես կանոն, ցույց է տալիս ամենաուժեղ խաղը առաջնությունում: «Քաղաքայինները» ոչնչացնում են բոլորին և ամեն ինչ՝ ստիպելով չմոռանալ, թե ով է այժմ չեմպիոնը: Սակայն, ժամանակ առ ժամանակ, թիմը ինչ-ինչ պատճառներով թույլ է տալիս կոպիտ սխալներ, որոնք ոչ ոք չէր ակնկալում:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը թոփ-ակումբների հետ խաղերում պարտվել է միայն «Չելսիին»՝ մյուս թոփ-ակումբներից խլելով միավորներ: Մանչեսթերյան ակումբը պարտվել է նաև «Քրիսթալ Փելեսին» (2:3), «Լեսթերին» (1:2) և «Նյուքասլին» վերջին տուրում (1:2): Հենց այս պարտություններն են պատճառը, որ հիմա Գվարդիոլայի թիմը 5 միավորով հետ է մնում առաջին հորիզոնականից:
Այսօր ևս թիմը հանդիպելու է թոփ-6-ի ներկայացուցիչներից մեկին: Մինչև այժմ լավագույնների հետ խաղերում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Լիվերպուլին» (2:1), «Մանչեսթեր Յունայթեդին» (3:1), «Տոտենհեմին» (1:0), «Արսենալին» (2:0): «Լիվերպուլի» հետ խաղն ավարտվել է ոչ-ոքի (0:0), իսկ «Չելսիի» հետ խաղը, ինչպես նշեցինք, ավարտվել է պարտությամբ (0:2):
Մինչև վերջին տուրում պարտվելը Գվարդիոլայի թիմը հրաշալի էր հանդես գալիս՝ 8 հաղթանակ անընդմեջ, որոնցից 6-ում՝ առանց բաց թողնված գնդակների: Այս հաղթանակներից 5-ը անընդմեջ խոշոր հաշիվներով էին:
Թիմի լազարեթում միայն Վենսան Կոմպանին է՝ առանց որի թիմը սովորել է հանդես գալ: Հարցականի տակ է նաև Բենջամին Մենդիի մասնակցությունը:
«Արսենալ»
«Արսենալը» հեշտ ժամանակներ չի ապրում: Հրաշալի մեկնարկից հետո Ունայի Էմերիի սաների խաղը մարել է: Վերջին 11 խաղերից 5-ում թիմը պարտվել է, չնայած դրանից առաջ չէր պարտվում 22 խաղ անընդմեջ:
Վերջին 6 խաղերում լոնդոնցիները վաստակել են համեստ 10 միավոր: 24 տուրերից հետո «Արսենալը» 4-րդ հորիզոնականում է և համառ պայքար է մղում այդ տեղում գոնե մնալու համար:
«Արսենալը» հաղթեց «Ֆուլհեմին» (4:1), «Չելսիին» (2:0) և «Քարդիֆին» (2:1), սակայն պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1) և «Լիվերպուլին» (1:5), ինչպես նաև ոչ ոքի խաղաց «Բրայթոնի» հետ (1:1):
Հետաքրքիր է, որ լոնդոնցիները չեն հաղթում մրցակցի հարկի տակ 5 խաղ անընդմեջ:
Նախորդ մրցաշարջանի հետ համեմատած՝ «Արսենալը» այս տարի բարելավել է թոփ-ակումբների հետ արդյունքները: «Տոտենհեմի» (4:2) և «Չելսիի» (2:0) նկատմամբ տնային հանդիպումները, «Լիվերպուլի» (1:1) և «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2) հետ ոչ-ոքիները ավելացրին թիմի ակտիվում 8 միավոր: Պետք է նշել նաև, որ հիմա Ունեյի Էմերիի թիմը լավագույն 6-յակում ամենթույլն է:
Հիշեցնենք, որ երկու գավաթային մրցումներից «Արսենալը» դուրս մնաց հենց թոփ-ակումբների հետ տնային պարտություններից հետո: «Տոտենհեմին» Լիգայի գավաթում «Արսենալը» պարտվեց 0:2 հաշվով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի գավաթում՝ 1:3 հաշվով:
«Արսենալի» անհաջող շարքը կարելի է արդարացնել մի շարք վնասվածք ունեցող ֆուտբոլիստների առկայությամբ: Վնասվածքներ ունեն Լորան Կոսյելնին, Դենի Ուելբեքը, Մայթենդ-Նայլսը, Ռոբ Հոլդինգը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Հեկտոր Բելերինը: Բացի այդ, հարցականի տակ է նաև Հենրիխ Մխիթարյանի մասնակությունը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է նախորդ 9 պաշտոնական խաղերից 8-ում
• «Էնֆիլդում» «Մանչեսթեր Սիթին» հաղթել է վերջին 12 խաղերից 11-ում
• «Արսենալը» չի հաղթում մրցակցի հարկի տակ 5 խաղ անընդմեջ
• «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Արսենալին» վերջին չորս հանդիպումներում
• «Մանչեսթեր Սիթի» ԱՊԼ-ի՝ «Էնֆիլդում» անցկացված խաղերում «Զինագործներին» հաղթել է վերջին վեց խաղերից միայն երեքում:
Առհասարակ, կասկած չկա, որ «Մանչեսթեր Սիթին» պարտությունից հետո բոլորին ցանկանում է ապացուցել, որ ֆիասկոն պատահական էր: Ճանապարհին «Արսենալն» է, որը հիմա համեմատաբար թույլ է խաղում: Դժվար թե «զինագործները» կարողանան միավորներ վաստակել: Մասնագետները կարծում են, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է վստահ հաղթանակ տանի, սակայն ոչ չոր հաշվով:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ 20:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան