ՀՀԿ-ի փուչիկները լցվել են սովորական գազով, այն էլ՝ սովորական բնակարանում. ՔԳՎ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը ներկայացրել է  Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4 – ին ՀՀԿ կուսակցության հանրահավաքում փուչիկների պայթելու գործով քննության արդյունքները: Հիշեցնենք, որ հարյուրավոր փուչիկների այդ միաժամանակյա պայթյունների հետևանքով 154 մարդ վիրավորվեցին, որոնցից  76 – ը տեղափոխվեց հիվանդանոց, իսկ մի քանիսը վերակենդանացման բաժանմունքներ:  Ինչպես նշեց ՔԳՎ ներկայացուցիչ Արսեն Ավագյան, չպայթած փուչիկները լցված էին մեթանով, ինչը հաստատել է նաեւ մասնագետները: Այս գազը պայթուցիկ է՝ ի տարբերություն հելիումի:  Փուչիկները լիցքավորվել են գազի բալոնից, այն էլ ոչ թե հատուկ տարածքում, այլ  բնակարանում:     Ամենայն հավանականությամբ, ըստ ոստիկանության ներկայացուցչի, պայթյունի պատճառը ոչ թե ծխախոտն է եղել, ինչպես նախկինում էր ենթադրվում, այլ կրակայրիչը:  Կասկածյալների շրջանակը ուսումնասիրվում է , սակայն նրանց անունները չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով:

Տեսանյութեր

Լրահոս