Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում Հակոբ Ղահրամանյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին:
Հունվարի 31-ին Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին, շրջանի համապատասխան կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրել նոր շրջվարչակազմի ղեկավարին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: