Նրբագեղ և յուրահատուկ աղցան «Կոկո Շանել»
Բաղադրիչներ
1. Խաշած հավի կրծքամիս – 400 գ
2. Լոլիկ – 400 գ
3. Եփած կարտոֆիլ – 400 գ
4. Բուլղարական պղպեղ – 300 գ
5. Պինդ պանիր – 250 գ
6. Ձիթայուղ
7. Կիտրոնի հյութ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը թել-թել անել:
2. Կտրատել կարտոֆիլը:
3. Միջին քերիչով անցկացնել պանիրը:
4. Պղպեղը բարակ շերտատել:
5. Կտրատել լոլիկը:
6. Խառնել, ավելացնել ձիթայուղ, կիտրոնի հյութ, աղ և սև պղպեղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը