Բաժիններ՝

«Փաշինյանը  խոստացավ հարցը լուծել, բայց ոչինչ չարեց այդ ուղղությամբ». «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահը՝ անմշակ հողերի, լոլիկի ցեցի մասին

Արարատի մարզի մի խումբ ֆերմերներ կառավարության մոտ էին հավաքվել՝ Հայաստան բանջարեղենի ներկրումն արգելելու պահանջով։

Նրանց խոսքով՝ ներկրման պատճառով տեղական արտադրանքը չի սպառվում, և իրենք մնում են ձեռնունայն։

Ֆերմերները համոզված են, որ, եթե ներկրումը դադարեցվի, ապա իրենք կարող են  ամբողջությամբ հայկական շուկային մատակարարել։

«Ներմուծողները գալիս են, մենք ինչ գին ասում ենք՝ իրենք էլ են ասում, ու հետո սկսում են իրենք քիչ-քիչ նվազեցնել… Մեզ համար ձմռանն ինքնարժեքը կազմում է 500-600 դրամ, իսկ իրենց համար՝ 300 դրամ, ինչքան ուզեն՝ ծախում են»,- ասացին ֆերմերները:

Կարդացեք նաև

168.am-ը «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք բանջարեղենի ներկրումն արգելելով՝ հարցը կլուծվի, նա պատասխանեց, որ Հայաստանում պետք է ճիշտ ագրարային քաղաքականություն վարվի, որպեսզի տեղի արտադրողի շահերը պաշտպանվեն:

«Թուրքերը Միջերկրական ծովի ափին լոլիկ են մշակում ու ուղարկում Հայաստան: Իսկ մեզ մոտ թանկ է գազը: Ուստի պետությունը պետք է ֆերմերներին օգնելու համար կամ սուբսիդավորի, կամ գազի գինն իջեցնի: Գիտենք, որ բանջարեղենը մշակվում է ջերմատներում, ջերմոցներում (փակ գրունտ) և բաց դաշտում (բաց գրունտ):

Արարատի մարզը, որ տարիներ շարունակ լոլիկով ապահովել է հանրապետությունը, հիմա բաց դաշտից անցել է ջերմոցներին, որովհետև ցեցը բաց դաշտում մեծ վնաս է հասցրել լոլիկին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին, երբ գնաց Արարատի մարզ՝ հանձնարարեց ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր:

Նա խոստացավ հարցը լուծել, բայց ոչինչ չարեց այդ ուղղությամբ: Մեր հոյակապ հողերն անմշակ են մնացել, դեգրադացվել, դարձել ոչ պիտանի, դրանցով ո՞վ պետք է զբաղվի»,- նշեց  «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս