Արագածի գագաթին կայծակից մարդ է զոհվել
Հուլիսի 13-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Ըստ նախնական տվյալների՝ Արագած լեռան գագաթին կայծակի հարվածի հետևանքով մահացել է «Արմենիա թրավել» ընկերության աշխատակից Արմենակ Միքայելյանը: