Բաժիններ՝

Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն

Հունվարի 29՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս