Բաժիններ՝

Դանակահարություն Վարդենիսում

Հունվարի 26-ին՝ ժամը 22.10-ին, բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունվարի 26-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Վարդենիսի ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ռեստորանային համալիրի դիմաց Հայկ Հ.-ն դանակով հարվածել է տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս