Գրիգորի Կարասինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Հունվարի 30-ին Հայ-Ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում նա կմասնակցի մեծանուն ռուս դիվանագետ, բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը նվիրված է Ա. Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին: