«Դեղին բաճկոնների» ակցիաների արդյունքում Ֆրանսիայում մահացել է տասնմեկ մարդ
Ֆրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններ հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ճգնաժամի մեկնարկից ի վեր մահացել է տասնմեկ մարդ»,- հայտարարել է նա: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ զոհերից և ոչ մեկը չի գրանցվել իրավապահների գործողությունների հետևանքով: