Կենդանակերպի 4 նշան, ովքեր սիրում են վերահսկել
Խոյ: Իրենց լիդեր են զգում, երբ պատասխանատու են բոլորի համար, ղեկավարում են բոլորին: Վերահսկողությունն ու ղեկավարելը Խոյերի առաքելությունն է, նրանք երբեք չեն ամաչում բարձրաձայնել այդ մասին: Մի սպասեք, թե մի օր Խոյերին կտեսնեք ետին պլանում, նրանք միշտ հրամաններ են տալու, վազելու են առջևից: Խոյերի անհատնում էներգիայի աղբյուրը բոլորի հետ մրցակցելու նրանց ցանկությունն է՝ իհարկե, առաջինը տեղը զբաղեցնելու նպատակով:
Առյուծ: Առյուծները եսասեր են, միայն այդ պատճառով հավատացած են, որ գիտեն՝ ինչպես անել, ճիշտ գործել: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնավստահությունը երբեմն կարող է ճնշող և գերակայող լինել, ինչը նրանց օգնում է հաջողակ լիդեր դառնալ: Ձգտում են բացարձակ վերահսկողության, քանի որ հավատացած են, որ մարդիկ ունեն դրա կարիքը:
Կույս: Կենտրոնացած են մանրուքների վրա: Ուշադրություն են դարձնում դրանց, զգում, որ միշտ պետք է աչալուրջ լինեն, հակառակ դեպքում՝ ամեն բան կձախողվի: Երբ նույնիսկ որևէ իր տեղում չէ, Կույսերը դուրս են գալիս ափերից, դառնում չափազանց գրգռված: Սիրում են վերահսկողություն, ինչն ավելի հանգիստ են անում, քան կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչները: Լավ են կատարում իրենց աշխատանքը, չեն սպասում խրախուսանքի, քանի որ երջանիկ են միայն այն բանից, որ ամեն բան ճիշտ է արված:
Այծեղջյուր: Երբեք չեն սիրում խախտել կանոնները: Արդարության զգացումը բավական սուր է արտահայտված նրանց մոտ: Հավատացած են, որ ամեն ինչ պետք է ընթանա բացառապես ըստ հրահանգների: Զարմանալի չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են վերահսկել կարգուկանոնը: Կարող են դառնալ աշխատասեր ղեկավարներ, ովքեր հրաժարվում են ազատ ժամանակից՝ իրենց աշխատանքին նվիրելու համար:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը