ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել կարգավորել ձգձգված հակամարտությունները
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Մոնակոյի հռչակագրի նախագիծը, որում կոչ է անում կազմակերպության բոլոր անդամներին կարգավորել ձգձգված հակամարտությունները:
«ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում բոլոր անդամ-պետություններին օգտագործել տնտեսա-բնապահպանական հարթությունները` որպես վստահության միջոց հակամարտությունների գոտիներում կողմերի միջեւ համագործակցության հաստատման եւ ամրապնդման համար, մասնավորապես տրանսահմանային համագործակցության ծրագրեր եւ պրակտիկան, նաեւ ակտիվացնել նրանց ջանքերը սառեցված հակամարտությունների շուտափույթ կարգավորման համար»,- նշվում է Հռչակագրում:
Բացի այդ, ԽՎ-ն կոչ է արել բոլոր կողմերին, որ մասնակցում են չկարգավորված հակամարտություններին, «ակտիվացնել ջանքերը խաղաղ եւ իրականանալի որոշումների մշակման համար»:
Նշենք, որ Մոնակյան հռչակագիրը արծարծում է մի շարք հարցեր, այդ թվում «Մագնիտսկու գործը», սեռերի եւ փոքրամասնությունների հավասարությունը, հարաբերություններն Աֆղանստանի եւ արաբական աշխարհի հետ: