Բնակբաշխման հանձնաժողովի արտագնա նիստ՝ Գյումրիում

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի արտագնա նիստը առաջին անգամ ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանի նախագահությամբ կայացել է երեկ` հուլիսի 5-ին, Գյումրիում: Ի տարբերություն նախորդ նիստերի այն այս անգամ տեղի է ունեցել ոչ թե Շիրակի մարզպետարանի, այլ ՀՀ քաղշին. նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնում, որը կեսօրից սկսվել և ավարտվել է ուշ երեկոյան:
Հանձնաժողովի նիստը աշխատանքային էր և ի տարբերություն նախորդ նիստերի, թեև քաղաքացիների մասնակցությունը նախատեսված չէր, սակայն նորանշանակ նախարարը ստիպված էր նիստի սկզբում ընդունել բնակարանային խնդիրներ ունեցող մոտ 80 գյումրեցիների:
Այնուհետև հանձնաժողովի նիստում քննարկվեց աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված մեկ սենյականոց բնակարանների մոտ 150 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ: Նիստի ընթացքում քննարկվեց նաև Մուշ-2 թաղմասում կառուցվող 640 և 2010 թ.-ին կառուցված շենքերից ազատ 7 հատ մեկ սենյականոց, ինչպես նաև բոլոր վիճակահանությունների ժամանակ շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունների անցկացման կարգն ու ժամանակացույցը: Բնակբաշխման հաջորդ վիճակահանությունները հաջորդաբար կկայանան հուլիսի 20-ին և 27-ին: Բնակբաշխման հանձնաժողովի նիստում որոշում կայացվել է, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների համաձայն, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված, սակայն բնակարան ստանալու շահառուներ չճանաչված ևս մոտ 130 ընտանիքներին մերժումների մասին իրազեկելու խնդրով նիստեր գումարելու կարգի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031