Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ դեսպանի հետ
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել ՆԳ նախարար Կալմուհանբեթ Քասիմովի հանդիպումը այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության պահպանման ոլորտներում հայ-ղազախական համագործակցության ներկա իրավիճակի ու զարգացման հեռանկարների շուրջ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ փոխգործակցության ամրապնդումը փոխշահավետ ուղղություններով:
Ինչպես հայտնում է Ղազախստանի ՆԳՆ կայքը, հանդիպումն անցել է փոխըմբռնման և կառուցողական երկխոսության մթնոլորտում: