![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախի ՊԲ հրամանատարն ու ԱԳ նախարարն այցելել են զորամասերից մեկն ու ամանորյա շնորհավորանքներ հղել
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/059_5c278f581d8c7.thumb_.jpg)
Դեկտեմբերի 29-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողներին են այցելել ու ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ու ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Այստեղ հանրապետության ռազմական ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները ներկա են գտնվել երեխաների համար նախատեսված նորակառույց ստեղծագործական կենտրոնի բացմանը, մասնակցել ամանորյա հանդեսին և ճաշել զինծառայողների հետ: