ԵՄ-ն Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%–ով

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական Միությունը Հայաստանին տրամադրվող օգնությունը կավելացնի 25%–ով՝ հասցնելով մինչև 15 մլն եվրո։
«Մենք սկսել են խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունները: Փետրվարից սկսեցին վիզաների հեշտացման գործընթացը: Այդ հոգով ես այստեղ հայտարարում եմ, որ Հայաստանին մեր օժանդակությունը 25%-ով աճելու է և դառնալու է 15 մլն եվրո և այդ օգնությունը օգտագործվելու է հիմնական բարեփոխումներին աջակցելու համար՝ Հայաստանին ասոցացման ճանապարհին օժանդակելու նպատակով»,- ասաց պարոն Ռոմպոյը:
Վան Ռոմպոյը նաև նշեց, որ ողջունում է ՀՀ իշխանությունների բոլոր ջանքերը՝ ավելի մրցակցային և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացնելու համար:
«Մենք, ինչպես ասված էր ԵԱՀԿԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, կային որոշակի թերություններ, բայց մենք հուսով ենք, որ դրանք կլուծվեն նախագահական ընտրություններից առաջ»,- ասաց նա:
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը նաև հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ սերտ գործընկերն է և իրենք ուրախ են, որ կարող են վերահաստատել իրենց հանձնառությունը՝ ի բարօրություն Հայաստանի ապագայի:
«Ես ողջունում եմ Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին, նորմերին ու ստանդարտներին համապատասխան առաջընթացներ գրանցելու համար: Դա ռազմավարական ընտրություն է Հայաստանի համար: Ես խրախուսում եմ Հայաստանին շարունակել այդ ճանապարհի վրա իր ժողովրդավարական հաստատությունները ուժեղացնել և վերացնել կոռուպցիան, հարգել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք, բայց ապագայում շատ բան կա դեռ անելու»,- ասաց Ռոմպոյը:
Եվրոպացի պաշտոնյան նաև նշեց, որ արդեն իսկ հայտարարել է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և օգնել համընդհանուր արժեքների իրականացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս