«Ճանապարհային հարկի վճարը 3 անգամ բարձրացել է, վճարման մեխանիզմն է շատ վատ». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացրեցին միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները:

«Գարանտ էքսպրես» միջազգային բեռնափոխադրումների ընկերության տնօրեն Արտակ Գիժլարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքում են 2018թ. սկզբից գործող հարկային օրենսգրքով սահմանված հարկման ձևից:

«Ճանապարհային հարկի վճարը 3 անգամ բարձրացել է, վճարման մեխանիզմն է շատ վատ, հարկը սեփականության իրավունքի վրա է աշխատում, ընդհանուր հարկման դաշտով ծախսերի ճանաչման խնդիր ունենք»,- ասաց Գիժլարյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են ոլորտը հարկեր արտոնագրային վճարով:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ակցիայի մասնակիցներին լսելցուց հետո, առաջարկեց հանդիպել և քննարկել խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս