Բաժիններ՝

Թուրքիական դատախազությունը 7 տարում Օջալանի հետ հանդիպման ավելի քան 700 դիմում է մերժել

Թուրքիայում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի փաստաբանները 2011թ.-ից մինչ օրս 775 անգամ դիմում են ներկայացրել թուրքական դատախազություն՝ իրենց պաշտպանյալի հետ հանդիպման թյուլտվություն ստանալու համար համար:

Ըստ աղբյուրի՝ բոլոր այդ դիմումները մերժվել են Թուրքիայի Բուրսայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից:

Օջալանի հիմնած PKK-ն 1984-ից մինչ օրս որոշ ընդհատումներով զինված պայքար է մղում թուրքական կառավարության դեմ՝ պահանջելով Թուրքիայում ապրող քրդերի անկախություն կամ ինքնավարություն:

1999թ. թուրքական հետախուզության կողմից Քենիայում ձերբակալված, ապա թուրքական դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը պահվում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզում կառուցված հատուկ բանտում:

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս