Սիրիայում ԱՄՆ-ի կողմից թողնվող տարածքի նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Դամասկոսին. Զախարովա
Սիրիայում ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Սիրիայի իշխանություններին, բայց դրա շուրջ Վաշինգտոնի եւ Դամասկոսի շփումների մասին հայտնի չէ: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, սկզբունքային հարց է ծագում՝ ո՞ւմ է փոխանցվելու հսկողությունը ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ: Ակներեւաբար, դա պետքէ լինի Սիրիայի կառավարությունը՝ ըստ միջազգային իրավունքի եւ ելնելով այն բանից, թե ինչ ուղի են անցել Սիրիան ու նրա ժողովուրդը: Բայց մենք առայժմ տեղեկություններ չունենք դրա շուրջ Վաշինգտոնի եւ Դամասկոսի միջեւ որեւիցե շփման վերաբերյալ»,-ասել է Զախարովան բրիֆինգում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի կեսին հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, նշելով, որ դա էր երկրում ամերիկյան զորքերի գտնվելու միակ պատճառը: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից, բայց ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը չի նշանակում կոալիցիայի գոյության դադարեցում: