
Լիբանանցի զինյալները կրակ են բացել սիրիական անցակետի վրա

Լիբանանցի զինյալները կրակ են բացել Սիրիայի սահմանային անցակետի վրա՝ վիրավորելով երկու սահմանապահների: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի ուժային կառույցների ներկայացուցիչներին:
«Երկուշաբթի լուսադեմին զինված մարդիկ. Լիբանանի տարածքից. Սիրիայի ուղղությամբ հրթիռ են արձակել, որն ընկել է իմիգրացիոն վերահսկման անցակետի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու սահմանապահ»,– ասվում է ուժային կառույցների հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Լիբանանի և Սիրիայի սահմանին զենքի կիրառմամբ մի շարք միջադեպեր են տեղի ունեցել: