Բաժիններ՝

Պրեսկոտին նաև այնտեղ են կասկածում

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի  հակառակորդը` տեղական ինքնակառավարման նախարար, պահպանողական Բոբ Նեյլը` պատասխանելով լիբերալ-դեմոկրատ Ալան Բեյթի հարցին, հայտարարել է, թե Պրեսկոտը Միացյալ թագավորության  փոխվարչապետի պաշտոնում գտնվելու 9 ամիսների ընթացքում  վարկային քարտերով ծախսել է 52.000 ֆունտ ստեռլինգ:

Ըստ “Daily Mail”-ի` Պրեսկոտը փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է  1997-2007թթ.: Իսկ չվճարված ծախսերը եղել են այն ժամանակահատվածում, երբ նա արդեն ազատված է եղել պլանավորման, քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման նախարարի պաշտոնից:

Ի դեպ, Պրեսկոտի վարկային հաշիվների ցանկը բավական հետաքրքիր է. պարզվում է` նա վարկային հաշվից 106 ֆունտ վատնել է ռեստորանում ընթրելու համար, 547 ֆունտ վատնել է Լոնդոնում անցկացրած էքսկուրսիայի դիմաց, իսկ Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցում էլ 3200 ֆունտ ստեռլինգի հաշիվ է փակել:

“Daily Mail”-ի փոխանցմամբ` անձամբ Պրեսկոտը հրաժարվել է մեկնաբանել իրեն հասցեագրվող այս տեղեկությունը, սակայն նրա մերձավոր աղբյուրները հայտնել են, թե Պրեսկոտն ընդհանրապես չի օգտվել վարկային քարտից: “Daily Mail”-ը նաև տեղեկացնում է, որ Բոբ Նեյլը ոչ թե մեղադրում է Պրեսկոտին այդ ծախսերի համար, այլ կասկած է հայտնում, թե կարելի՞ է արդյոք Պրեսկոտին վստահել Համբերսայդ շրջանի կառավարչի պաշտոնը, եթե նա չի կարողանում կանխարգելել իր  ենթակաների շահամոլությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս