Բաժիններ՝

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

«Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով հպարտությամբ կարող ենք ներկայանալ ու ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին:

Դուք դիրիժորական ու երգչախմբային արվեստի ինքնատիպ մարմնավորումն եք, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կենդանի արտացոլանքը, մարդ, որի ստեղծագործական շարունակական որոնումներն ու անսպառ էներգիան մեր մշակութային հարատևության երաշխիքն են:

Ձեր կատարողական անհատականության անջնջելի կնիքով աշխարհով մեկ բարձր հնչում է հայկական երգչախմբային արվեստի անունը»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31