Շոգեխաշած կաղամբ՝ սնկով. համեղ ընթրիք ամբողջ ընտանիքի համար
Բաղադրիչներ
1. Շամպինիոն – 0.5 կգ
2. Կաղամբ – 1 փոքր կաղամբ
3. Տոմատի մածուկ – 1-2 ճ/գ
4. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
5. Ձիթայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Կտրատել կաղամբը, աղ ցանել և միջին կրակի վրա շոգեխաշել: Մի փոքր ջուր լցնել, ավելացնել նաև տոմատի մածուկը:
2. Սունկը տապակել և ավելացնել կաղամբի վրա:
3. Բոլորը միասին շոգեխաշել՝ մինչև կաղամբի փափկելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը