Եվրամիության նախագահը կայցելի Հայաստան

Այս շաբաթվա սկզբին՝ հունիսի 3-5-ը տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
Հուլիսի 4-ին ԵՄ նախագահը հանդիպում է ունենալու ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու Աժ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կազմի համար: Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու ԵՄ նախագահին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով Է լինելու ելույթը, դեռ հայտնի չէ: Ելույթի ձևաչափը խիստ ուշագրավ է ու կարծես թե աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյուսելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձրաստիճան ղեկավարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս