Թուրքիայում աղջիկը փորձել է ամուսնանալ միաժամանակ երկու ընկերների հետ
Թուրքիայում երկու ընկեր պարզել են, որ նշանված են միևնույն աղջկա հետ: Այս մասին հայտնում է թուրքական birgun.net-ը:
Ընկերներն այդ ամենը պարզել են, երբ ստացել են միմյանց հարսանիքի հրավիրատոմսերը:
Պարզվել է, որ աղջիկն այդ խաբեությանը գնացել է շահադիտական նպատակներով՝ ցանկանալով երկու փեսացուից էլ ստանալ նախաամուսնական նվերներ և ավանդական «գլխագինը»-ը, որը թուրք փեսացուները վճարում են աղջկա ընտանիքին:
Հարսնացուն խաբեության համար ձերբակալվել է: