Հնդկաստանում շրթհարմոն նվագող փիղ են տեսագրել
Հնդկաստանի հարավի Թամիլնադի նահանգում Անդաալ անունով փիղը ցուցադրել է իր երաժշտական ընդունակությունները՝ կնճիթով շրթհարմոն նվագելով եւ շարժումներ կատարելով երաժշտության տակտի տակ: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Կադրերում երեւում է, թե փղերի Թաքամփաթի ճամբարում վարժեցնողն ինչպես է շրթհարմոնը դնում փղի կնճիթի ծայրին: Շնչելով եւ արտաշնչելով օդը՝ կենդանին սկսում է գործիքով ձայներ հանել: Ըստ որում Անդաալն ուրախ տմբտմբացնում է գլուխը, թափահարում ականջները, խաղացնում պոչը՝ ասես պարում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութը՝ այստեղ