Հալեպում շինարարները մինչև տարեվերջ շահագործման կհանձնեն նոր բժշկական կենտրոնը
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչեւ տարեվերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագծի աշխղեկ Օմար Ախդարը:
«Մենք գրեթե երեք ամիս հիմնանորոգում էինք կատարում, այժմ շենքն ավելի լավ տեսք ունի, քան նախքան պատերազմը, երբ այն գրեթե լիովին ոչնչացվել էր: Պլանավորում ենք օբյեկտը հանձնել մինչեւ տարվա վերջը»,- պատմել է շինարարը: Այդ բժշկական կենտրոնը կլինի առաջին պոլիկլինիկան այն շրջանում, որը մինչեւ Հալեպի ազատագրումը մի քանի տարվա ընթացքում իրենց հսկողության տակ էին պահում զինյալները:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Հալեպի նահանգապետ Աբդունասեր Ալ Ամիրին, Հալեպը վերականգնելու ընթացքում փողոցներից դուրս են տարվել ավելի քան 3 միլիոն խորանարդ մետր շինարարական աղբ եւ 6 հազարից ավելի այրված ավտոմոբիլ, որոնցով ահաբեկիչները բարիկադներ էին կառուցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: