«Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու». Վովա Վարդանով

«Թուրքերը դիրքերը առաջ են տարել Նախիջևանի այն հատվածում, որը կոչվում է չեզոք գոտի, նույնիսկ հայտարարություն եմ լսել, թե՝ իրենց տարածքում, բայց թուրքը տարածք չունի, ով նման բան է ասում, թուրքամետ է կամ մոլորյալ։ Իսկ իրենք առաջ են բերել դիրքերը, որի արդյունքում կարողանում են «կարեկտիրովկա» անել իրենց հրետանին՝ ճանապարհին գնացող տեխնիկային խոցելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը՝ ի պատասխան 168.am-ի հարցի։

«Այդ հատվածից, ըստ նրա՝ հնարավոր չէ գրոհել ՀՀ հողերը, աբսուրդ է, բայց ինքը մշտական դիտարկում է անում ռազմավարական նշանակության ճանապարհը։ 20 դոլարանոց սնարյադով այդ «կարեկտիրովշիկի» օգնությամբ խոցել 20 հազար դոլարանոցը՝ իրենց համար մեծ պլյուս է լինելու։ Հիմա մենք իրենց հնարավորություն տվեցինք, երբ թուրքերն իրենց նոր դիրքերը տեղադրեցին այնտեղ, որտեղ իրենք կարողանում են մշտական դիտարկում անել Վայքով անցնող միջպետական ավտոճանապարհի վրա։ Դա շատ վտանգավոր է»,- հայտարարեց նա։

Վովա Վարդանովի խոսքով՝ ՀՀ ՊՆ-ն այս հարցում լուրջ անելիքներ ունի. «Լավ, վերցնենք, որ ՀՀ-ն պատերազմին չի մասնակցում, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, բայց պետությունը պետք է կարողանա, չէ՞, այդ սնարյադներն ու զորքերը հասցնել և կատարել երաշխավոր լինելու իր պարտականությունները։ Եթե թուրքն այդ ճամփան փակում է, ո՞նց ես դա կատարելու։ Կարճ ասած՝ Նախիջևանի հատվածը շատ կարևոր է, օր առաջ պետք է այդ դիրքերը ոչնչացնել, այդ դիրքերից մի քիչ էլ այն կողմ մեր դիրքերը դնել, դա մեր ՊՆ-ի խնդիրներից մեկն է։ Քանի դեռ այդ խնդիրը չի լուծվում, ես պարբերաբար ՊՆ գլխավոր հրամանատարների դեմ հայտարարություններ եմ անելու»։

Տեսանյութեր

Լրահոս