«Կմաշվեք, կանցնեք, կգնաք. այ այդքան երկար կպատերազմենք». Էդմոն Մարուքյանը՝ Գագիկ Ծառուկյանին

«Բան ու գործները թողել, ընկել են մեր հետևից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ, խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ «Լուսավոր Հայաստանի» վարած քաղաքականության մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Պատերա՞զմ եք մեզ հայտարարել: Լո՞ւրջ եք ասում: Ախր մոռացե՞լ եք, թե մենք՝ ով, դուք՝ ով: Մոռացե՞լ եք մեզ: Կմաշենք ձեզ: Կմաշվեք, կանցնեք, կգնաք. այ այդքան երկար կպատերազմենք: Շատ երկար կպատերազմենք»,- նշեց Է.Մարուքյանը:

Անդրադառնալով ֆեյք օգտատերերի գործունեությանը, որոնք հատկապես ակտիվացել են արտահերթ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող լիդերների միջև տեղի ունեցած հայտնի դեբատից հետո, Մարուքյանը նշեց.

«Եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք: Դուք ում ասես հանել եք մեր վրա, որ մենք իրենց պատասխանենք, իրենց հարվածենք, Դուք արանքից դուրս գաք: Ու հարձակվել եք մեր մարդկանց վրա Ձեր մարդկանցով, մտածում եք՝ ես պետք է պախկվեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների, ավագանու անդամների, կուսակցության ներկայացուցիչների հետևո՞ւմ, ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք, գրեք իր վրա: Հա՞, դա՞ եք մտածում: Դուք չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող»:

Մեկնաբանելով, թե ինչո՞ւ է դեբատի ժամանակ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը իրեն ընձեռված միակ հարցն ուղղել Գագիկ Ծառուկյանին, պարոն Մարուքյանը նշեց.

«Որովհետև հին համակարգը քանդվել է, հեղափոխությունը եղել է հին համակարգի դեմ, նա հին համակարգի մի մասն է իր քաղաքական ուժով: Եկել է, ուզում է նորերի հետ մրցակցի, ասում է՝ ես էլ եմ նոր, ես էլ եմ հեղափոխական, ջուր եմ ուղարկել հեղափոխությանը»:

«Նոր Հայաստանում, որտեղ բիզնեսմենները դուրս են եկել քաղաքականությունից, Սամվել Ալեքսանյանը, մյուսները, դուրս են եկել, գնացել են, Դուք ինչի՞ եք եկել: Կարո՞ղ է այդ մարդիկ չեն կարող կուսակցություն բացել»,- ելույթի ընթացքում Մարուքյանն անդրադարձավ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն:

Անդարդանալով ֆեյքերի տարածած այն շշուկներին, թե «Լուսավոր Հայաստան»-ը աջակցություն է ստանում ինչ-որ ուժերի կողմից, կուսակցության ղեկավարը նշեց.

«Ոչ ոք մեզ չի օգնել, չի օգնում ու չի կարող օգնել: Այդ հերյուրանքները, որ տարածում եք, թե բա՝ Միշիկը փողերն ուզում ա, որովհետև երկրորդ տեղ պետք է լիներ, ընկել է երրորդ տեղ, ասեմ՝ Միշիկը մեզնից չի կարող փող ուզել, որովհետև մեզ փող չի տվել: Բայց այ Ռոբերտ Քոչարյանը Ձեզանից ակնկալում է, որ խոսեք, իրեն պաշտպանեք: Ձեր կուսակցության հիմնադիրը, Ձեր ստեղծողը, Ձեր բիզնես գործընկերն այսօր Քրեակատարողական հիմնարկում է, այ նա Ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է պահանջում, ամեն ինչ պահանջում է: Ու ճիշտ է անում, որովհետև իր օրոք եք դարձել այն, ինչ որ կաք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի կողմից սանձազերծված հակաքարոզչությանը

Gepostet von Edmon Marukyan am Sonntag, 16. Dezember 2018

Տեսանյութեր

Լրահոս