Վիեննայի օդանավակայանում վթարային վայրԷջք է կատարել Բուլղարիայի ՊՆ նախարարին փոխադրող ինքնաթիռը
Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով: Դեկտեմբերի 12-ին այս մասին հայտնել է Բուլղարիայի ազգային ռադիոն։
«Օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարեց Վիեննայի օդանավակայանում՝ թեկուզեւ վթարային: Սոֆիայից կժամանի այլ ինքնաթիռ: Բոլորը ողջ եւ առողջ են»,- եթերում հայտնել է Կարակաչանովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



