
Թաիլանդում վերստին թույլատրվել է քաղաքական գործունեությունը

Թաիլանդի Հաշտության եւ կարգի ազգային խորհուրդը վերացրել է քաղաքական ժողովների եւ կուսակցությունների գործունեության արգելքը: Այդ մասին հայտնել է Bangkok Post թերթը:
Հրատարկության տվյալներով՝ այս հրամանագիրն ստորագրել է Խորհրդի նախագահ Փրայութ Չան Օչան՝ փետրվարին նախատեսված ընդհանուր ընտրությունների նախաշեմին: Թաիլանդի Ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ քվեարկությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին:
Ըստ որում արգելքի վերացման որոշումը չի տարածվի այն անձանց վրա, ովքեր ավելի վաղ մեղավոր են ճանաչվել դրա խախտման մեջ: Քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքը Թաիլանդում գործում էր 2014 թվականից, երբ երկրում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: