Բաժիններ՝

ԱՄՆ-ն իր քաղաքացիների համար վերացրել է Ռուսաստան ճամփորդության չմեկնելու հանձնարարականը

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանն այն երկրների ցուցակից, ուր այցելությունը հարկ է «վերանայել», տեղափոխել է երկրորդ կատեգորիա, որտեղ անհրաժեշտ է մեծ զգուշություն հանդես բերել։

Ինչպես հետեւում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում հրապարակված ծանուցումից, Ռուսաստանն այժմ գտնվում է երկրների երկրորդ կատեգորիայում, որտեղ Միացյալ Նահանգների իշխանությունները խորհուրդ են տալիս «հանդես բերել մեծ զգուշություն»:

Ըստ որում, փաստաթղթի համաձայն, խորհուրդ չի տրվում, որ ամերիկացիներն այցելեն Հյուսիսային Կովկաս, ներառյալ Չեչնիա՝ ահաբեկչական սպառնալիքների եւ քաղաքացիական անկարգությունների ռիսկի պատճառով: Նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Ղրիմ՝ «Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի օկուպացման» պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս