Բաժիններ՝

Աբու Դաբիի ոստիկանությունը փողոցները կպարեկի ուղտերով. Gulf News

Աբու Դաբիի ոստիկանները փողոցների կարգուկանոնին կհետեւեն ուղտ հեծած: Ինչպես հայտնել է Gulf News թերթը, միասապատանի ուղտերին ներառել են Աբու Դաբիի քրեական անվտանգության բաժնին կից հատուկ պարեկության դեպարտամենտի կազմում։

«Մենք ձգտում ենք ապահովել Աբու Դաբիի անվտանգությունը եւ շարունակում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն Էմիրության պաշտպանվածության մակարդակի բարձրացման համար»,- հայտարարել է Աբու Դաբիի ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Մուհամեդ Խալֆան ալ Ռումեյթին: Նա նաեւ նշել է, որ այս նորամուծությունը կոչված է պահպանելու Էմիրությունների ավանդույթները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31