Որն է 20-րդ դարի ամենահանրաճանաչ երգը
Queen խմբի «Բոհեմական ռապսոդիան»(Bohemian Rhapsody) դարձել է XX դարի ամենահանրաճանաչ երգը սթրիմինգ-սերվիսներում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Universal Music Group-ը:
Մեդիահոլդինգի վարկածով՝ կոմպոզիցիան ուկնդրել են ավելի քան մեկուկես միլիարդ անգամ: «Բոհեմական ռապսոդիան» գրել է բրիտանական խմբի ղեկավար Ֆրեդի Մերկյուրին 1975 թվականին: Երգն աչքի է ընկնում անսովոր երաժշտական ձեւով եւ չորս տարբեր ոճերով. ա-կապելլա, բալլադ, օպերա, ռոք, որոնք սահունորեն միահյուսվում են մեկը մյուսին:
Երաժշտական ստեղծագործությունը երեք անգամ մտել է Billboard-ի վարկածով Hot 100-ի ցուցակ՝ 1975 թվականին, 1992-ին եւ 2018-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



