«Ամենաթեժն Արարատի մարզում է` Արտաշատ քաղաքում». Դանիել Իոաննիսյան

«Երևում է, որ մարդիկ ավելի ինքնուրույն  են գալիս քվեարկելու»,- այս մասին քիչ առաջ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով այսօր ստացված ահազանգերին:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ` այս րոպեներին, ամենաթեժ իրավիճակը Արարատի մարզում է` Արտաշատ քաղաքում` 12/2, 12/4, 12/10  ընտրատեղամասերում, որտեղ համատարած ոտնահարվում է քվեարկության գաղտնիությունը, համատարած կուտակումներ են:

Նա նշեց, որ, եթե նախկինում խախտումները գերակշռապես ընտրատեղամասերից դուրս էին, ապա այժմ բավական պատկեր երևում է տեղամասերում:

«Ընտրատեղամասերից դուրս, եղել են, ահազանգեր ենք ստացել ընտրակաշառքների մասին, այդ ահազանգերը միանգամից փոխանցվել են Ոստիկանությանը և  Ոստիկանությունը փորձել է միջոցներ ձեռնարկել բացահայտելու, որոշ դեպքերում չի ստացվում բացահայտել, կանխարգելիչ գործողություններ են իրականացվում, դա՝ Երևանում»,- ասաց Իոաննիսյանը:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ դեպքեր են եղել ընտրողներին տանել-բերելու, բայց ոչ համատարած բնույթի, ինչպես անցած ընտրություններին: Իոաննիսյանի համոզմամբ՝ երևում է, որ մարդիկ ավելի ինքնուրույն են գալիս քվեարկելու:

 

Տեսանյութեր

Լրահոս