Ավստրիայի կանցլերը 2019 թվականի գերակա նպատակ է նշել լարվածության թուլացումը ԵՄ-ի և ՌԴ-ի միջև
Ավստրիան նշում է, որ 2019 թվականին իր գերակա խնդիրը կլինի լարվածության թուլացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, որովհետեւ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է սոսկ Մոսկվայի հետ համագործակցությամբ: Այս մասին Վիեննայում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։
«Արտաքին քաղաքականության բնագավառում մեզ՝ որպես Եվրամիության համար խոշորագույն մարտահրավերը կդառնա, մի կողմից՝ լարվածության նվազեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպես նաեւ Ուկրաինայում հակամարտության ապաէսկալացիայի ապահովումը, որովհետեւ մեր աշխարհամասում երկարաժամկետ խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի հետ միասին, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ»,- ասել է Կուրցը 2018 թվականին Ավստրիայի կառավարության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով 2019 թվականին Վիեննայի գերակա նպատակների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: