Բաժիններ՝

«Մեզ հայտնի է մի ամբողջ շարք թունելների մասին. առայժմ ես չեմ կոնկրետացնի դրանց թիվը». Յոնաթան Կոնրիկուս

Իսրայելացի զինվորականները հայտարարել են «Հյուսիսային վահան» գործողությունն սկսելու մասին, որի ընթացքում նրանք մտադիր են գտնել եւ ոչնչացնել այն անդրսահմանային թունելները, որոնք լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը փորում է հրեական պետության տարածք գրոհայինների գաղտնի ներթափանցման համար։ Մինչդեռ Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը հասկանալ է տվել, որ թունելներն առայժմ չեն օգտագործվում եւ անմիջական սպառնալիք չեն ներկայացնում իսրայելացիների համար:

«Մեզ հայտնիէ մի ամբողջ շարք թունելների մասին: Առայժմ ես չեմ կոնկրետացնի դրանց թիվը»,- հավելել է նա:

Գործողությունն, սպայի խոսքով՝ կիրականացվի սոսկ Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում՝ ներառյալ Գոլանի բարձունքների հյուսիսային մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս