Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը
Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի առարկությունների ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Դատախազության բոլոր ներկայացուցիչներն իրենց առարկություններով հանդես եկան, և նրանց առարկությունների քննարկման փուլը ավարտվեց»,- ասաց Օրբելյանը:
Նրա խոսքով` դեռևս կան քննարկումներ, դիրքորոշումների ներկայացման փուլը և երկու միջնորդություն, որը պետք է քննարկվի:
Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին:
Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: