«Արդյո՞ք արդյունքում ցանկություն չի առաջանա հին իշխանության կողմից որպես ժառանգություն թողնված Սահմանադրության նոր ռեֆորմ իրականացնել». Սերգեյ Մարկեդոնով
Պատմական գիտությունների թեկնածու, ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում նախագահական մոդելին վերադարձը։ Իմ որոշ ընկերներ Երևանից հիասթափության տարրերով ինձ անձնական հաղորդագրություններ էին գրում։ Միևնույն ժամանակ՝ քաղաքական գործիչներով հմայվելն անշնորհակալ գործ է։
Գլուխ չեմ գովում, բայց ահա 2018թ. մայիսի 8-ի «Ведомости»-ում գրած իմ տեքստից մի հատված։ Այդ ժամանակ Նիկոլին երկրորդ փորձից հենց նոր էին հաստատել վարչապետի պաշտոնում։
Ահա իմ եզրակացությունը. «Փաշինյանը պետք է պատրաստ լինի այն բանին, որ ներգրավվելով առօրյա սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու պրոցեսի մեջ, նա կսկսի կորցնել զանգվածների կուռքի իր հեղինակությունը։ Մի կողմից՝ նա ստիպված կլինի ընտրել իր ուղեկիցներին տված հավատարմության, նրանց հետ ունեցած պայմանավորվածությունների ու ոչ պոպուլյար միջոցների միջև, իսկ մյուս կողմից՝ նախորդ իշխանությունների քննադատության ռեսուրսը սահմանափակ է։ Արդյո՞ք արդյունքում ցանկություն չի առաջանա հին իշխանության կողմից որպես ժառանգություն թողնված Սահմանադրության նոր ռեֆորմ իրականացնել։
Սա բարդ հարց է. չէ՞ որ Սերժ Սարգսյանի «խորհրդարանական» տարբերակը չէր ենթադրում իտալական կամ գերմանական մոդելի մուլտիպլիկացիան, այլ մի այլ բան՝ նրա ուղղահայացի կամուֆլյաժը, միայն թե՝ որպես վարչապետ։ Բայց Սարգսյանի՝ ֆորմալ գործերից հեռանալով, որի վրա նախկինում ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնի, հանկարծ վաստակեցին՝ բազմամյա ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ թաղված ու հզոր կուսակցական ինստիտուտներ չունեցող երկրի համար ոչ քիչ խնդիրներ ստեղծելով։ Մի խոսքով, հայկական տրանզիտի պատմությունը շարունակվում է։»
Եվ վերջին եզրակացությունը։ Փաշինյանը, ինչպես և Սերժ Սարգսյանը, քաղաքական գործիչ է, այլ ոչ ֆիլանտրոպ։ Եվ նա կգործի հենց քաղաքական առաջնորդի տրամաբանության մեջ։ Եվ այո։ Սերժի ռեֆորմը Հայաստանի համար ոչ քիչ բարդություններ ստեղծեց, որոնք Փաշինյանը, բացառված չէ, որ կշտկի։ Եվ արդեն շուտով»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը