Փարիզում ձերբակալել են բողոքի ակցիաների 378 մասնակիցների
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին 378 մարդ է ձերբակալել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք խոշոր անկարգություններով են ուղեկցվել Փարիզում: Այդ մասին, հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:
Նշվում է, որ շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն: Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելպյուեշը դեկտեմբերի 2-ի երեկոյան հայտարարել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Նա դատապարտել է նման գործողությունները:
Դելպյուեշը նաեւ հայտնել է, որ Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմոբիլ: Նրա խոսքով՝ բողոքավորները ստիկանության հետ ընդհարումներնի ընթացքում օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ, փոշեցրել են աերոզոլներ: Մինչդեռ RTL ռադիոկայանը դեկտեմբերի 3-ին հրապարակել էհարցախույզի արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունն առաջվա պես պաշտպանում է «դեղին բաճկոնավորների» շարժումը՝ չնայած Փարիզն ընդգրկած անկարգություններին:
Հետազոտության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 72 տոկոսը հանդես է գալիս հաջակցություն շարժման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: