Դատարանը մերժեց Սամվել Մայապետյանի պաշտպանի միջնորդությունը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:

Քննարկվում էր նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Սամվել Մայրապետյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանին գրավի դիմաց ազատելու վերաբերյալ։ Նա դատարարանի որոշումը համարում է ապօրինի։

«Համոզված եմ, որ որոշումն ամբողջությամբ անհիմն է և ապօրինի, քանի որ քննիչի կողմից, ինչպես նշեցի մինչև միջնորդության քննարկումը, բացարձակապես որևէ հիմնավոր տեղեկություններ չէին ներկայացվել, հիմքեր չէին ներկայացվել կալանքի: Իսկ դատական նիստի ժամանակ, առավել ևս, չներկայացվեցին: Ես չգիտեմ՝ դատրանը ինչի վրա հիմնվեց, որ նման որոշում կայացրեց»,- նշեց Սամվել Մայրապետյանի պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս