Բաժիններ՝

«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը». Մարգարիտ Եսայան. Aravot.am

«Փաշինյանն ինքը պետք է կարողանա ուտել իր իսկ եփած ճաշը: Որովհետեւ այն ճաշը, որը ինքը փորձում է այս օրերին եփել, մնալու է նրա կոկորդին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այսօր, Շիրակի մարզում բանակի մասին արած հայտարարություններին, ասաց ՀՀԿ խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու Մարգարիտ Եսայանը:

Մեր զրուցակիցն ասում է` բանակը նուրբ կառույց է եւ բանակի մասին խոսելիս պետք է համեմատությունների մեջ խոսել`ինչպիսի՞ն էր այն 20 տարի առաջ, ինչպիսի՞ է այժմ: Նկատում է, ՀՀԿ-ում էլ չեն կարծում, որ մեր բանակում ամեն ինչ իդեալական է եւ հարց է ուղղում. «Զինվորի ճաշի մեջ ի՞նչն է ավելացրել Նիկոլ Փաշինյանը` իր վարչապետության վեց ամիսների ընթացքում, բացի դատարկ խոսելուց եւ ամպագորգոռ ելույթներից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս