«Թավշյա հեղափոխության հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները, ամենակարևորը՝ իշխանությունը վերադարձվել է ժողովրդին»,- այսօր մեկնարկած քայլերթի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայն ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և որոշելու են Հայաստանի հետագա ճակատագիրը։ «Ոչ ոք չի կարող ՀՀ քաղաքացու կամքին բռնանալ ընտրակաշառքով, վարչական լծակով, որևէ այլ ռեսուրսով»,- հայտարարեց նա։