«Շնորհակալություն Լենա Նազարյանին ու Նիկոլ Փաշինյանին, որ թույլ են տալիս՝ ես իմ ժողովրդի հետ հանդիպեմ». Շարմազանով

«Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էր Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և վարչական ռեսուրսի կիրառմանը:

Ըստ նրա՝ ԿԸՀ-ն պետք է Սահմանադրությունից բխող ճիշտ որոշում կայացնի:

Հարցին՝ պետք է «Իմ քայլը» դաշինքին հանի՞ ընտրություններից, Շարմազանովը պատասխանեց. «Դա իրավաբանները պետք է որոշեն: Համենայն դեպս, պետք է գոնե օրենքով սահմանված կարգով հստակ գործողություններ իրականացնի»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Լենա Նազարյանն ասում են, որ յուրաքանչյուրը կարող է հանդիպել ընտրողներին, Շարմազանովը պատասխանեց. «Շնորհակալություն Լենա Նազարյանին ու Նիկոլ Փաշինյանին, որ թույլ են տալիս` ես իմ ժողովրդի հետ հանդիպեմ»:

Տեսանյութեր

Լրահոս