![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ արձագանքը կարող է խնդիրը անձնական հարաբերությունների դաշտ տեղափոխել. Արմեն Ռուստամյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Armen-Rustamyan48-e1354281632331.jpg)
«Ես շատ մտահոգ եմ, որ դեկտեմբերի 6-ին խոսակցությունը, այսպես ասած, չստացվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Ըստ նրա՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահների դիրքորոշումը բացարձակ չի տեղավորվում կառուցողական ոգու և համագործակցության տրամաբանության մեջ:
Ա.Ռուստամյանի խոսքով՝ ՀՀ արձագանքն էլ կարող է խնդիրը անձնական հարաբերությունների դաշտ տեղափոխել. «Պատասխան պահանջելու հարցադրումը կարող է հնարավորություն տալ, որպեսզի իրենք թողած բուն թեման, անցնեն իրար հետ հարաբերություններ ճշտելու փակ դռների հետևում»: