Բաժիններ՝

Արմեն Փամբուխչյանը՝ Լարսում իրավիճակի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս. Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և առողջապահության նախարարություններ:

Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդնեին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս